ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ ՈՒիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպումից առաջ, խոսելով Եվրոպայի հետ պատերազմի մասին, մասնավորապես նշել է. «Մենք Եվրոպայի հետ պատերազմ չենք ուզում։ Բայց եթե Եվրոպան հանկարծ ցանկանա սկսել պատերազմ, և այն սկսվի, ապա գուցե շատ ավելի արագ կլինի իրավիճակ, որի դեպքում այլևս չի լինի որևէ մեկը, ում հետ պետք է պայմանավորվել»:               
 

Ադրբեջանը կարողանում է Արցախը պաշարված պահել, որովհետև Հայաստանում քաղաքական քաոս է

Ադրբեջանը կարողանում է Արցախը պաշարված պահել, որովհետև Հայաստանում քաղաքական քաոս է
28.07.2023 | 22:01

Ներկայի արցախյան դիմադրությունը պատերազմ մղելու տարատեսակ է։ Ինչքան էլ Արցախում դժվար լինի, սով լինի, մեր ռազմավարական խնդիրը պետք է լինի դիմանալը։ Երբեք չպետք է կոտրվել։ Թշնամու նետած մարտահրավերը պետք է ընդունել ու տանել պատվով։

44-օրյա պատերազմի ժամանակ մենք օրը մոտ 100 երիտասարդների էինք կորցնում։ Մտածեցին՝ հանձնվենք ու կանգնեցնենք մահերը, բայց արդյունքում ստացանք ավելի վատը՝ սողացող անվերջանալի մահեր, գերեվարումներ, տարածքների կորուստ ու Արցախից մնացած մասի պաշարում։

Ադրբեջանը կարողանում է Արցախը պաշարված պահել, որովհետև Հայաստանում իսկական քաղաքական քաոս է։ Բայց պատմության նախադեպային տրամաբանությունը հուշում է, որ սա երկար չի տևելու, և ամեն ինչ փոխվելու է շատ հանկարծակի ու արագ։ Ուղղակի անհրաժեշտ է հույսով ու դիմադրելով սպասել այդ օրվան։

Ներկայի Հայաստանում ձևավորված հասարակական պահանջը և պատմական տրամաբանությունը հուշում են, որ շուտով իշխանության են գալու նոր Վազգենները, Լեոնիդները, Ավոներն ու Մանվելները։

Մինչև Ալիևին քնից հանեն՝ իր զորքի կեսն արդեն պառկած է լինելու։ Մինչև հասկանան, թե մենք ինչ տեխնոլոգիաներով ենք հարձակվում՝ Եռագույնը Լելե-Թեփեի ու Մռավի գագաթներին է լինելու։

Սա պետք է լավ հիշեն նաև ղարաբախցի-հայաստանցի տարբերակողներն ու արցախցիներին ինտեգրվելու կամ արտագաղթելու կոչ անողները։ 5-րդ շարասյունը առաջին հերթին ենք ոչնչացնելու։

Խղճահարությունը պետք է փոխարինվի դիմադրելու կարողության հպարտությամբ։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3319

Մեկնաբանություններ